26/05/2017 11:10
Թրամփը Ռուսաստանը թվարկել է ՆԱՏՕ-ին սպառնացող վտանգների թվում
Ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիոն խնդիրներին և Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքներին: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս, փոխանցում է Lenta.ru-ն:
Նա կրկին կոչ է արել դաշինքի անդամ երկրներին «արդարացի ավանդ» ներդնել հաշվի առնելով ՀՆԱ-ից պաշտպանությանը հատկացվելիք 2 տոկոսը:
Ելույթի ժամանակ Թրամփը ընդգծել է, որ «Միացյալ նահանգները երբեք չեն դադարեցնի պայքարն ահաբեկչության դեմ» Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունն անվանելով «վայրի և բարբարոսական հարձակում»: