26/05/2017 20:43
Թրամփի ավտոմեքենան չի կարողացել անցնել Բելգիայի թագավորի պալատի դարպասներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոմեքենան մեծ չափսերի պատճառով չի կարողացել անցնել Բրյուսելում արքայական պալատի դարպասներով, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով La Libre Belgique պարբերականին։
Թրամփի՝ «Գազան» («The Beast») կոչվող ավտոմեքենան շատ հաստ դռներ ու կաղապար ունի, որոնք տրանսպորտային միջոցը պաշտպանում են հարձակումից։
Պալատում նրան սպասում էին Բելգիայի թագավոր Ֆիլիպն ու թագուհի Մաթիլդան։ Պարբերականը նշում է, որ Թրամփը ոտքով է մտել պալատի բակ, սակայն ամբողջ գործընթացը ծրագրվել ու համակարգվել է ամերիկյան գաղտնի ծառայության կողմից։
Այցի շրջանակում Թրամփն ու կինը՝ Մելանյան, Բելգիայի արքայական զույգի հետ տարբեր հարցեր են քննարկել։