26/05/2017 17:44
ԻՊ-ի ղեկավարները նոր «մայրաքաղաք» են ընտրել
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման հրամանատարությունը նոր «մայրաքաղաք» է ընտրել: Խմբավորման գրոհայինները Մոսուլը լքելուց հետո հաստատվում են իրաքյան Էլ-Հուվեիջայում, փոխանցում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ միայն այսօր Սիրիայի և Հորդանանի կողմից Էլ-Հուվեիջա է ժամանել շուրջ 400 գրոհային: Նրանց մեծ մասի աչքերը կապված են եղել, որպեսզի դաշտային հրամանատարների գտնվելու վերաբերյալ տեղեկատվության արտահոսք չլինի:
Այսպիսով՝ ահաբեկիչներն իրենց ուժերը կենտրոնացնում են նավթով հարուստ շրջանում: Քիրքուկի քաղաքապետն արդեն Բաղդադին կոչ է արել արագացնել Էլ-Հուվեիջան ազատագրելու գործողության մեկնարկը: