26/05/2017 18:29
Արցախի Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն այս տարի առաջին անգամ աղջիկ շրջանավարտ ունի
Մայիսի 26-ին, ինչպես հանրապետության մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել վերջին զանգի հանդիսավոր արարողություն, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Վարժարանն այս տարի ունի 28 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը կշարունակի կրթությունը հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:
Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ ռազմամարզական վարժարանի շրջանավարտների թվում է նաև մեկ աղջիկ: