26/05/2017 10:05
Նոր ճանապարհի մեկնարկը տրված է, դուք կյանք եք մտնում բարդ ժամանակաշրջանում. Լևոն Մկրտչյանը՝ շրջանավարտներին
ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատր Լևո Մկրտչյանը «Վերջին զանգի» առթիվ ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին։
«Հայաստանի բոլոր դպրոցներում այսօր հնչում է Վերջին զանգը, և կրթօջախի սաներին այս ղողանջները կրկինազդարարելու են նոր ճանապարհի մեկնարկը:
Սիրելի շրջանավարտներ, դուք կյանք եք մտնում մեր պետության և ժողովրդի համար անչափ կարևոր ու բարդ ժամանակաշրջանում և անգամ ամենախաղաղ մասնագիտությունն ընտրելիս պետք է առաջնորդվեք առաջնագծումգտնվողի պատասխանատվությամբ, քանի որ մենք չունենք առաջնագիծ և թիկունք, ու մեզանից յուրաքանչյուրիցպահանջվում է լինել զգոն և պատասխանատու:
Սիրելի մանկավարժներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք կարողանում եք տարիների տքնաջան աշխատանքիշնորհիվ կրթել ու դաստիարակել հայրենիքին նվիրված, գիտելիքներով հարուստ և արժանապատիվ սերունդ:
Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել տնտեսապես ու քաղաքականապես հզոր, բոլոր մարտահրավերներինդիմակայող, զարգացած և ամուր պետություն, հասնել նրան, որ կարողանանք հպարտանալ մեր անվանիգիտնականներով, մշակույթի և սպորտի գործիչներով, բարեկիրթ և օրինապահ քաղաքացիներով:
Համոզված եմ, որ ձեր սերունդը հենց այդ Հայաստանը կառուցող սերունդն է լինելու:
Նոր ճանապարհի մեկնարկը տրված է, և ակնհայտ է մի բան, որ ցանկալի ապագան պայմանավորված է ձերաշխատասիրությամբ և գիտակցված քայլերով:
Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ու անմոռանալի օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ Վերջին զանգի ղողանջներըդառնան ձեզ համար անհասանելի թվացող բարձունքների նվաճման, նոր և ցանկալի հաջողությունների ձեռքբերմանսկիզբն ու ավետաբերը»,-ասված էԼ. Մկրտչյանի ողջույնի խոսքոըմ։