26/05/2017 15:22
Պետք է զարգացնել համագործակցությունը Իրանի և Վրաստանի խորհրդարանների տնտեսական հարցերով հանձնաժողովների հետ. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը մտադիր է զարգացնել համագործակցությունը հարևան երկրների համանուն խորհրդարանական հանձնաժողովների հետ:
«Մտադիր եմ առաջիկայում հարևան երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների հետ համագործակցության հարթակներ ստեղծել: Շատ եմ կարևորում Իրանի և Վրաստանի հետ համագործակցությունը: Փորձենք հասկանալ, թե ինչով կարող ենք մեկս մյուսին լրացնել, ինչպես ներդաշնակեցնել մեր տնտեսական կարգավորումները, որոնք կնպաստեն գործարարների փոխադարձ թափանցմանը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյան:
Նրա խոսքով՝ միջխորհրդարանական համագործակցությունը հնարավորություն կընձեռի քայլ առ քայլ լուծել տնտեսության ոլորտում եղած խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում