26/05/2017 11:55
ՀՀԿ-ն հերքում է. Գայանե Սողոմոնյանը չի վերադարձել կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հերքում է, թե Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ակտիվացրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։
«Նման բան չկա, Գայանե Սողոմոնյանի անունից կուսակցությունը դիմում չի ստացել, կեղծ լուրեր են», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
Հարցին, եթե, այնուամենայնիվ, ստանաք դիմում Գայանե Սողոմոնյանից, կուսակցությունը հեշտությամբ նրան կընդգրկի՞ կազմում, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ունի իր կանոնադրությունը և նմանատիպ դիմումների պարագայում մենք քննարկում կանենք»։
Հիշեցնենք՝ Գայանե Սողոմոնյանը ՀՀԿ-ին անդամակցությունը կասեցրեց այն բանից հետո, երբ ամուսինը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, միացավ «Ծառուկյան» դաշինքին։
Գայանե Սողոմյանի հետ միասին ՀՀԿ-ին անդամակցությունը կասեցրեց նաև նրանց որդին։