26/05/2017 14:29
Հալեպ-2017 առաջին էքսկուրսիոն շրջագայությանն ավելի քան 300 սիրիացի է մասնակցել
Հալեպի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո տուրիստական տարեշրջանն է բացել առաջին համալիր Էքսկուրսիոն շրջագայությունն աշխարհի ամենահին քաղաքում, փոխանցում է ТАСС-ը:
Սիրիայի տարբեր անկյուններից ավելի քան 300 դպրոցական, ուսանող և թոշակառու դիտել է Հալեպի հին մասի հնադարյան տեսարժան վայրերը՝ Օմեյադի մզկիթը, Միջնաբերդը և ամֆիթատրոնը:
«Քաղաքի հին մասում տուրիստական խմբերի ուղևորության երթուղով բացված են սննդի կետեր և հուշանվերների խանութներ. ներկայում էքսկուրսիաների անցկացման հայտեր են ստացվում ներքին զբոսաշրջության գծով», - լրագրողներին ասել է տուրիստական ֆիրմայի սեփականատեր Սամեր Ալ Շայախը:
Նա հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի ամենահին քաղաք ճանաչված Հալեպ նախքան պատերազմն ավելի քան յոթ միլիոն զբոսաշրջիկ էր այցելում: Էքսկուրսիան ավարտվել է հնադարյան ամֆիթատրոնում երաժշտական ներկայացմամբ: