26/05/2017 18:53
Հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը ոչնչացրել է ԻՊ-ի պարագլուխներից մեկին
Հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին և դաշտային երկու հրամանատարների, ասված է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շտաբի տարածած հայտարարության մեջ, կոալիցիա, որը ռազմական գործողություն է իրականացնում ԻՊ-ի դեմ, փոխանցում է ТАСС-ը:
«Մայիսի 18-ին Իրաքի Էլ Քաիմ քաղաքի մերձակայքում գործողության ժամանակ սպանվել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Խաթաբ ար-Ռավին: Նա սպանվել է երեք այլ ահաբեկիչների հետ միասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Շտաբը նաև հայտնել է այլ գործողությունների արդյունքում Սիրիայում և Իրաքում դաշտային երկու հրամանատարների ոչնչացման մասին: