Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ և խթանել ոլորտի զարգացումը. Շտեֆան Դրեեսման

26/05/2017 14:39

Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ և խթանել ոլորտի զարգացումը. Շտեֆան Դրեեսման


Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, սակայն այս ոլորտի զարգացման տեմպերը դանդաղ են ընթանում: «Արմենպրես»­ի թղթակիցը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտի զարգացման
հեռանկարների, առկա ներուժի և խնդիրների վերաբերյալ զրուցել է Սաքսոնիայի սննդամթերքի,
գյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շտեֆան Դրեեսմանի հետ:

Գերմանացի մասնագետը մեր երկիր է ժամանել այստեղ օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու ուղղությամբ «ԱԿԲԱ ­ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ կազմակերպած ծրագրերին մասնակցելու նպատակով:

- Պարո՛ն Դրեեսման, Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն է Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ոլորտը: Ինչպիսի՞ հնարավորություններ եք Դուք տեսնում Հայաստանում այս ոլորտի զարգացման համար։

- Վստահ եմ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հնարավոր գործընթաց է: Ամբողջ աշխարհում մարդիկ ցանկանում են գնել էկոլոգիապես մաքուր ապրանքներ, այդ պատճառով դրանց հանդեպ պահանջարկն աճում է: Բացի դրանից, ավելանում է նաև գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը, ովքեր ցանկանում են մշակել արտադրանք առանց քիմիական նյութերի օգտագործման: Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողների համար շահույթն ավելի շատ է, քան ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվողներինը: Պահանջարկի և գյուղատնտեսների համար օգտակարության առումով այն ձեռնտու է: Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մեծ ներուժ կա: Մինչ այժմ քիմիական նյութերի օգտագործման ծավալներն այդքան մեծ չեն եղել, և դա նույնպես դրական միտում է օրգանական գյուղատնտեսության զարգացման
համար: Բացի այդ, գյուղատնտեսական նշանակության շատ հողատարածքներ անմշակ են, այդ պատճառով հնարավոր է այդպիսի տարածքներն օգտագործել օրգանական գյուղատնտեսության համար: Կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս մի շարք գյուղատնտեսական մթերքներ աճեցնել առանց քիմիական հավելումների:

- Դուք արդեն չորրորդ անգամ եք Հայաստանում: Ձեր կարծիքով, ի՞նչ է փոխվել Հայաստանի գյուղատնտեսության, հատկապես օրգանական գյուղատնտեսության ոլորտում այս ընթացքում:

- Ճիշտ է, չորրորդ անգամ եմ Հայաստանում: Վերջին անգամ եղել եմ երկու տարի առաջ: Չնայած մի քանի օր է, ինչ Հայաստանում եմ, բայց այս օրերի ընթացքում համոզվել եմ, որ վերջին շրջանում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում շատ ներդրումներ են կատարվել, և ես նկատել եմ ոլորտի փոփոխությունը: Այն ակնհայտ է, քանի որ նկատվում է, որ մի շարք տարածքներ, որոնք նախկինում չէին օգտագործվում, այժմ մշակվում են: Կառուցվել են շատ ջերմոցներ, ջերմատներ և պլանտացիաներ: Լսել եմ, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտում նույնպես նկատվում են զարգացումներ: Միանշանակ է, որ օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանն ունի մեծ ներուժ, և հնարավորություններն ավելի շատ են, քան այժմ իրացվում են: Մեծացել է ֆերմերների թիվը, ովքեր զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, սակայն այդքանը դեռ բավարար չէ: Եթե մատուցվի խորհրդատվություն, ապա նրանց թիվը զգալի կավելանա: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի Հայաստանում
26.05.2017 Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ և խթանել ոլորտի զարգացումը օրգանական գյուղատնտեսության մթերքների շուկա ստեղծել, ինչպես նաև արտահանման համար շուկաներ գտնել: Այդ նպատակով այժմ Հայաստանում համագործակցում են գերմանական NABU ընկերությունը և «ԱԿԲԱ­ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը: Նրանք խորհրդատվություն են մատուցում ոլորտում գործունեություններ ծավալելու համար: Մի կողմից՝ հարկավոր է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների մեծացումը, մյուս կողմից՝ գտնել վերամշակողների:

- Ի՞նչ խոչընդոտներ եք Դուք տեսնում Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար:

- Օրգանական գյուղատնտեսության զարգացումը դրական ազդեցություն կունենար աշխատատեղերի ստեղծման համար: Ինչո՞ւ Հայաստանում չեն կարող օրգանական գյուղատնտեսության այնպիսի շուկաներ լինել, ինչպիսիք Գերմանիայում են, որտեղ ֆերմերները կարող են վաճառել իրենց արտադրանքները: Գերմանիայում կան շարժական շուկաներ, դրանք կարող են լավ աշխատել նաև Հայաստանում: Օրգանական գյուղարտադրանքները կարող են վաճառվել բարձր գներով, և ֆերմերները կարող են մեծ օգուտներ ունենալ:

Հայաստանի համար խոչընդոտ է այն, որ քիչ ֆերմերներ են զբաղվում օրգանական գյուղատնտեսությամբ, և շատ քիչ վերամշակողներ կան: Եվրոպա և ԱՄՆ արտահանման համար հարկավոր է օրգանական մթերքների մեծ ծավալ ապահովել: Բացի այդ, հարկավոր է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին խորհրդատվություններ տրամադրել: Ներուժը կա, սակայն հարկավոր է այս խոչընդոտների վերացման ուղղությամբ լայն աշխատանքներ իրականացնել: Այդ նպատակով ողջունում եմ «ԱԿԲԱ­ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի կողմից ոլորտին ուղղված ուշադրությունը:


- Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հայաստանում մշակվող էկոմթերքը: Ո՞ր երկրների շուկաներում
այն կարող է պահանջված լինել:


- Հայաստանի օրգանական գյուղատնտեսությունում մեծ ներուժ ունեն հատկապես մի շարք արտադրատեսակներ: Առաջին հերթին դրանք տարբեր խոտաբույսերն ու համեմունքներն են, ինչպես նաև չրերը, որոնք ոչ բոլոր երկրներում են արտադրվում: Նաև ծիրանի, թթի, նռան արտադրություններն են, որոնք կարող են որպես օրգանական մթերքներ վաճառվել: Սակայն մեծ և դժվարին ճանապարհ կա անցնելու: Մեծ ներուժ կա նաև սերմերի, ընկույզի արտադրության համար, սակայն դրանց համար հարկավոր է զգալի քանակություններ ունենալ, որոնք հաստատուն ծավալներով կարող են արտահանվել: Այդ պատճառով խնդիր է առաջանում գտնել այնպիսի ֆերմերների, ովքեր կարող են դրանք մեծ ծավալներով արտադրել, և մեկ այլ խնդիր է նաև դրանց համար սահմանից այն կողմ գնորդներ գտնելը:

- Ի՞նչպես է կազմակերպվում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացը: Այս գործընթացում բոլոր շուկաները կարո՞ղ են, արդյոք, հասանելի լինել հայ արտադրողներին:

- Առաջին հերթին հարկավոր է արտադրել օրգանական գյուղմթերք բավարար ծավալով և գտնել դրանց համար գնորդներ, սակայն հարկավոր է, որպեսզի դրանք լինեն համապատասխան որակի, որոշակի ստանդարտների: Այսօր ամբողջ աշխարհում պահանջարկ կա նման մթերքների նկատմամբ: Առաջին քայլը սերտիֆիկացումն է, այնուհետև ամբողջ արտադրական գործընթացում չափանիշների բավարարումը: Արտահանման համար հարկավոր է, որ լինեն ակտիվ նախաձեռնողներ, որոնք կզբաղվեն այդ արտադրանքի արտահանմամբ:

- Պարո՛ն Դրեեսման, ինչպե՞ս պետք է իրականացնել աջակցությունն օրգանական գյուղատնտեսությանը:

- Նախ ցանկանում եմ ողջունել այն բանկերին, որոնք ոլորտի զարգացման համար ջանքեր են գործադրում: Դրական է, երբ բանկն օժանդակում է ֆերմերների նախաձեռնություններին՝ հատկապես նորարարական ոլորտներում: Սովորաբար օրգանական գյուղատնտեսության զարգացմանն աջակցում է պետությունը: Նաև շատ մասնավոր կազմակերպություններ աջակցում են ֆերմերներին` հաճախ նրանց տրամադրելով գյուղտեխնիկա, ֆինանսական միջոցներ, որպեսզի նրանք անցում կատարեն օրգանական գյուղատնտեսության: Քանի որ Հայաստանում միայն «ԱԿԲԱ­ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն է դրանով, զբաղվում, այլ օրինակներ չգիտեմ:

- Գերմանիայում կա՞ն հայկական արտադրության օրգանական գյուղմթերքներ:

- Որքանով տեղյակ եմ, Գերմանիայում շատ քիչ ծավալով հայկական օրգանական գյուղմթերք կա: Այդ նպատակով
ուզում եմ ընդգծել, որ դրանց հանդեպ պահանջարկ կա, սակայն դրանք պետք է համապատասխանեն չափորոշիչներին, ինչպես նաև հարկավոր է պետության աջակցությունն օրգանական գյուղատնտեսության զարգացման համար:

- Ի՞նչ եք կարծում, ֆերմեր և բանկ համագործակցության այս մոդելը ձեռնտո՞ւ է գյուղատնտեսության
զարգացման համար։


- Բանկն ունի շատ հնարավորություններ զարգացնելու օրգանական գյուղատնտեսության ոլորտը: Ներդրումներ իրականացնելով այդ ոլորտում՝ բանկը հետագայում հնարավորություն կունենա օգուտներ քաղել դրանից: Բանկը կարող է նաև պարզապես քարոզչական աշխատանք տանել հօգուտ օրգանական գյուղատնտեսության և ներգրավել հաճախորդներ: Ինձ հայտնի չեն օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական ծրագրեր, բայց միանշանակ է, որ գյուղացիական տնտեսություն ստեղծելու համար հարկավոր են ներդրումներ, և հարկավոր է քայլեր ձեռնարկել արտադրանքի ծավալների մեծացման համար: Հարկավոր են ներդրումներ, իսկ երբ չկան օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ պետական ծրագրեր, ապա ներդրումների միակ աղբյուր կարող են հանդիսանալ բանկերը: «ԱԿԲԱ­ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն այս ոլորտի զարգացման համար իրականացնում է մի շարք ծրագրեր:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ

Տվյալ բաժնի վերջին նյութերը