26/05/2017 17:21
Հարավային Կորեան առաջին անգամ թույլատրել է մարդասիրական բեռի առաքումը ԿԺԴՀ
Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը նոր կառավարության աշխատանքի սկսվելուց հետո առաջին անգամ մարդասիրական կազմակերպության անդամների կողմից ԿԺԴՀ այցելելու թույլտվություն է տվել, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լի Յու Չժինը, փոխանցում է ТАСС-ը:
«Թույլտվությունը ստացել է «Հյուսիսի հայրենակիցների օգնության շարժում» մարդասիրական կազմակերպությունը, որը պլանավորում է ԿԺԴՀ-ին դեղորայք հանձնել մալարիայի դեմ պայքարելու համար», - նշել է նա:
Պաշտոնյան հավելել է, որ նախարարությունում ներկայում քննարկվում են միջկորեական համագործակցության 19 նախագծեր, որոնք առաջարկել են տարբեր մարդասիրական կազմակերպություններ: Կորեայի Հանրապետության նոր նախագահ Մուն Չժե Ինն ավելի վաղ բազմիցս հայտարարել է Հյուսիսի հետ հարաբերությունների կարգավորման և շփումների վերսկսման անհրաժեշտության մասին, որոնք գործնականում լիովին սառեցվել Էին անցյալ տարվա սկզբից: