26/05/2017 13:53
Մանչեսթերի ահաբեկչության հետ կապված ևս մեկ անձ է ձերբակալվել
Բրիտանական ոստիկանությունը Մանչեսթերի ահաբեկչության հետ կապված ևս մեկ անձի է ձերբակալել: Ըստ Reuters-ի՝ ընդհանուր առմամբ, 10 մարդ է ձերբակալվել: Կալանավորվել է 8 անձ, երկու տղամարդու և մեկ կնոջ ազատ են արձակել:
«Մանչեսթեր Արենայում» ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ պայթյունը որոտացել է մայիսի 22-ին: Ահաբեկչության հետևանքով 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, 59 մարդ վիրավոր է:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորումը: Ոստիկանությունը պայթյունն իրականացնելու մեջ կասկածում է տեղի 22-ամյա բնակիչ Սալման Աբեդիին: