26/05/2017 10:38
Մերկելն Էրդողանի հետ հանդիպմանը կոչ է արել ազատ արձակել գերմանացի լրագրող Յուջելին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ազատ արձակել գերմանական Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելին: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ «գերմանա-թուրքական հարաբերություններում առկա դժվարություններին» նվիրված հանդիպումն անցկացվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում:
Ինչպես նշվում է, Մերկելը ևս մեկ անգամ շեշտել է, որ Բունդեսթագի պատգամավորները անբաժանելի իրավունք ունեն այցելելու Բունդեսվերի արտասահմանյան գործողություններին մասնակցող զինվորականներին:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման հերթական ալիքը բարձրացել է, որ թուրքական իշխանությունները գերմանական կառավարությանը տեղեկացրել են, որ թույլ չեն տալիս Բունդեսթագի պատգամավորների մուտքը «Ինջիրլիք» ռազմաբազա: