26/05/2017 09:53
Դոն Պիպոյի ու Վստրեչի Ապերի մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանևսկոն է. ՉԻ
Նախօրեին հայտնի է դարձել, որ մահափորձ է պլանավորվել հայտնի հեղինակություններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» և Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ:
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկոն: Վերջինս ակտիվություն սկսեց ցուցաբերել 2010 թվականից սկսած, երբ մահացավ «օրենքով գող» Արմեն Կանեվսկոն՝ Արտյոմի հարազատ եղբայրը:
«Նկատենք, որ Կանևսկո եղբայրները բավականին հաճախ են հայտնվել աղմկահարույց պատմությունների մեջ: Ռուսաստանի դաշնությունում էլ վերջիններս ներգրավված են եղել հայտնի հեղինակությունների սպանությունների պլանավորման-կազմակերպման մեջ: Նաև դա կարող է պատճառ հանդիսանալ, որ, օրինակ, Արտյոմ Հարությունյանը վերջին տարիներին չի կարողանում մուտք գործել ՌԴ: Խոսակցություններ կան, որ նրան վտանգ է սպառնում այդ տարածում և այդ երկիր մուտք գործելու հնարավորություն Արտյոմը չունի», - հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: