26/05/2017 12:28
ՍԱՊԾ աշխատակազմը շաբաթօրյակը կկազմակերպի Նոր Վարագավանք վանական համալիրի տարածքում
Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը 2017 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հայտարարված հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքեր կիրականացնի Տավուշի մարզի Վարագավան գյուղի Նոր Վարագավանք վանական համալիրի տարածքում:
Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել նրա թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին: