26/05/2017 13:40
Հուսով եմ՝ 6-րդ գումարման ԱԺ-ն իր պատմական առաքելությունը կկատարի. Վարդևան Գրիգորյան (Տեսանյութ)
ՀՀ տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը 6-րդ գումարման ԱԺ-ից մեծ սպասելիքներ ունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ հանձնաժողովի նախագահ լինելը պարտավորեցնող է:
Վարդևան Գրիգորյանն ընդգծեց, որ բավականին կարևորում է խորհրդարանի դերը, որի նշանակությունն ու դերակատարությունը 2018 թվականից հետո ավելի է մեծանալու:
«Հուսով եմ, որ 6-րդ գումարման ԱԺ-ն իր պատմական առաքելությունը կկատարի: Առավել ևս 2018 թվականին, երբ նախագահի լիազորություններ կդադարեցվեն և երկրի կառավարությունը կստանձնի ԱԺ-ն», - ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: