26/05/2017 19:22
«Վերջին զանգի» հետքերով. մարզերում 27 ավտոմեքենա վարել են անչափահասներ
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 տրանսպորտային միջոց, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրիч այդ մեքենաներից 18-ը՝ Երևան քաղաքում, 59-ը՝ մարզերում: Մարզերում 27 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 29 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: