26/05/2017 20:23
Տուսկը հաճելիորեն զարմացել է Brexit-ի շուրջ Թրամփի արած մեկնաբանություններից
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հաճելիորեն զարմացել է Brexit-ի շուրջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած մեկնաբանություններից, այն բանից, որ նա համամիտ է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը միջադեպ է, այլ ոչ թե միտում, հայտնում է РИА Новости-ն:
«Ես հաճելիորեն զարմացա Brexit-ի շուրջը նախագահ Թրամփի մեկնաբանություններից: Մեզ երկուսիս համար էլ պարզ Էր, որ ԵՄ-ն 27 պետությունների կազմով Brexit-ից հետո ավելի միասնական է, քան նախքան Brexit-ը, նրա կարծիքը նույնն էր: Ես փորձեցի նրան համոզել, և ես խորապես հավատում եմ դրան, որ Brexit-ը շատ կարևոր է և ողբերգական, բայց իրենից միջադեպ է ներկայացնում, այլ ոչ թե միտում: Եվ նախագահ Թրամփը համաձայնվեց», - Տաորմինայում լրագրողներին ասել է Տուսկը:
Նրա ելույթը հեռարձակել են Եվրահանձնաժողովի ծառայությունները: Նախընտրական արշավի ընթացքում և պաշտոնն ստանձնելուց հետո նախագահ Թրամփը հայտարարություններ էր անում Brexit-ի օգտին և նույնսկ այն «հիանալի բան» էր համարում Մեծ Բրիտանիայի համար: