26/05/2017 18:05
Ֆրանսիայի նախարարը հաստատել է երկրի հատուկ ստորաբաժանումների ներկայությունը Սիրիայում
Ֆրանսիայի զինված ուժերի նոր նախարար Սիլվի Գուլարը հաստատել է ֆրանսիական հատուկ ուժերի ներկայությունը Սիրիայի տարածքում՝ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում որոշակի գործողություններ անցկացնելու նպատակով, հայտնում է ТАСС-ը:
«Մենք ունենք հատուկ ուժեր, որոնք որոշակի գործողություններ են կատարում», - ասել է նա՝ ելույթ ունենալով Europe1 ռադիոկայանի եթերում:
Դրա հետ մեկտեղ նախարարն ընդգծել է, որ Ֆրանսիան ցամաքային գործողություններ իրականացնելու համար խոշոր զորակազմ Սիրիա ուղարկելու պլաններ չունի:
«Ֆրանսիան լիովին կատարում է իր դերը կոալիցիայում: Այնտեղ (Սիրիայում) գտնվում են մեր ինքնաթիռները», - ասել է Գուլարը:
Նա ընդգծել է, որ հանրապետության զինված ուժերի նախարարությունում խնդիրը տեսնում են առկա ուժերն ակտիվացնելու մեջ: