26/05/2017 12:50
Ճապոնիայում անհայտ անձը հրդեհել է գնացքի վագոնը
Ճապոնիայում անհայտ տղամարդը հրդեհել է ճեպընթացի վագոնում նստարանին դրված ամսագրերը, փոխանցում է РИА Новости-ն:
Օսակայից Օկայամա մեկնող գնացքի ուղևորներն արագ մարել են կրակը: Տուժածներ չկան: Կայարանում ոստիկանները ձերբակալել են տղամարդուն:
Նա հայտարարել է, որ ամսագրերն այրել է, «քանի որ գնացքը մոտենում էր Օկայամա կայարանին»: Այլ բացատրություն առայժմ չի հրապարակվում: