26/05/2017 21:21
Վենեսուելայում ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 60-ի
Վենեսուելայում ապրիլի սկզբից շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 60-ի, փոխանցում է РИА Новости-ն:
Nacional պորտալի համաձայն՝ զոհերից 3-ն իրավապահ մարմինների աշխատակից է։ Մնացած զոհերը հանդիսանում են քաղաքացիական անձիք։ Նրանց թվում կա 14-18 տարեկան 9 դեռահաս։
Վենեսուելայում բողոքի զանգվածային ցույցերը սկիզբ են առել Գերագույն դատարանի որոշումից հետո՝ լրջորեն սահմանափակելու ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը։ Որոշումն արդյունքում չեղարկվել է, սակայն ընդդիմության կողմնակիցները դուրս են եկել փողոցներ՝ դատարանի անդամների հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով։
Այժմ նրանք բողոքում են նաև հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ համարելով այն սահմանադրության փոփոխման փորձ։