26/05/2017 11:40
Բնապահպանության նախարարությունը կոչ է անում միանալ համապետական շաբաթօրյակին
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 2017թ. մայիսի 27-ին մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը:
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում միավորել ուժերը Հայաստանի բնական լանդշաֆտներում, պատմամշակութային վայրերի և կոթողների հարակից տարածքներում, բնակավայրերում և ճանապարհաեզրերին կուտակված աղբից մաքրելու գաղափարի շուրջ` նպատակադրելով բնության և պատմամշակութային հուշարձանները Հանրապետության քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնել:
«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցները մաքրման աշխատանքներ կիրականացնեն «Խոսրովի անտառ›› պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Հավուց թառ» վանական համալիրի հարակից տարածքում:
Նույն օրը միջոցառումներ կիրականցվեն նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքներում և հարակից հատվածներում: