26/05/2017 12:35
Աթենքում պայթեցվել է Հունաստանի նախկին վարչապետի մեքենան
Աթենքում մահափորձ է իրականացվել Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադեմոսի դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պայթյունը տեղի է ունեցել, երբ նախկին վարչապետը բացել է փաթեթը, որում ռումբ է գտնվել: Դեռևս հայտնի չէ, թե ինչ տեսակի պայթուցիկ է գործարկվել:
Քաղաքական գործիչն ու նրա վարորդը վիրավորվել են, երբ պայթյուն է որոտացել Պապադեմոսի մեքենայում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Պապադեմոսը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2011-ի նոյեմբերից մինչև 2012-ի մայիսը:
Հունաստանի կառավարությունը նախկին վարչապետ Լուկաս Պապադիմոսի հանդեպ կատարված մահափորձը գնահատել է որպես ահաբեկչություն և դատապարտում է այդ հանցագործությունը, հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրի Տզանակոպուլոսը: