26/05/2017 11:19
ԱՄՆ Դելավեր նահանգում ուղղաթիռ է կործանվել
ԱՄՆ Դելավեր նահանգի արդյունաբերական գոտում ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է РБК-ն՝ հղում անելով Associated Press-ին։
Ուղղաթիռը ընկնելուց հետո հրկիզվել է։
Ինչպես հայտնում է ABC-ն, դա բժշկական ուղղաթիռ է եղել։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ուղղաթիռում միայն օդաչուն է եղել։ Դեռ պարզ չէ, թե հատկապես ուր էր թռչում ուղղաթիռը, հայտնի չեն նաև օդաչուի անունը ու վթարի պատճառները։