27/05/2017 12:38
G7-ի երկրները կոչ են անում ՌԴ-ին և Իրանին մասնակցել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը
«Մեծ յոթնյակի» (G7) երկրները համարում են, որ Ռուսաստանը և Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք հանգել ենք նրան, որ ահաբեկչությանը հնարավոր չէ հաղթել առանց քաղաքական կարգավորման և առանց նախագահ Ասադի հեռանալու: Մենք ողջունում ենք դեէսկալացիայի ծրագրով առաջընթացը, բայց հստակ հասկացրել ենք, որ Ասադի կողմնակիցներ Ռուսաստանը և Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը, որպեսզի ապահովվի հրադադարը Սիրիայում, և նպաստեն իրական ներքաղաքական առաջընթացին», - ասել է Մեյը՝ Սիցիլիայում G7–ի գագաթաժողովի արդյունքները ներկայացնելիս: