27/05/2017 16:27
ԱԻՆ-ը մասնակցում է համապետական շաբաթօրյակին
Մայիսի 27-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվեց համապետական շաբաթօրյակ, որին ակտիվ մասնակցեցին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների , այդ թվում՝ մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցները:
Բարեկարգման, մաքրման և ծառատնկման աշխատանքներ իրականացվեցին ԱԻ նախարարության վարչական շենքերի հարակից տարածքում, մաքրվեցին նաև նախարարություն մտնող ճանապարհները:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների աշխատակիցները ներգրավված էին Երևան քաղաքի Դավիթաշեն և Հաղթանակ կամուրջների կից լանջերի տարածքներում, Տերյան փողոցի վերջնամասում և Սարալանջի փողոցում, ինչպես նաև՝ Մուրադյան-Թադևոսյան փողոցների շրջադարձի և Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքներում իրականացվող մաքրման աշխատանքներում:
Ակտիվ աշխատանքներ իրականացվեցին նաև ՀՀ Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզային ստորաբաժանումների հարակից տարածքներում:
ՀՀ Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների անձնակազմերը իրականացրեցին դժվարամատչելի տարածքների մաքրման աշխատանքներ: