27/05/2017 13:07
Եգիպտական օդուժը հարվածել է Լիբիայում ահաբեկիչների ճամբարներին
Եգիպտոսի ռազմաօդային ուժերն ուրբաթ վեց հարված են հասցրել լիբիական Դերնա քաղաքի մոտ գտնվող ահաբեկիչների ճամբարներին։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
Կահիրեում ենթադրում են, որ հենց այնտեղ են գտնվում գրոհայինները, ովքեր պատասխանատու են երեկ քրիստոնյա ղպտիների դեմ իրականացված ահաբեկչության համար։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հեռուստաուղերձում հայտարարել է, որ հրամայել է հարվածներ հասցնել ահաբեկիչների ճամբարներին, և որ ահաբեկչությունը կպատժվի։
Երեկ եգիպտական Մինյա նահանգում ծայրահեղականները հարձակում էին գործել քրիստոնյաների տեղափոխող ավտուբուսի վրա, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 35 մարդ։