27/05/2017 16:36
Ռուսաստանը Սիրիայում հրադադարի ութ խախտում է արձանագրել, Թուրքիան՝ չորս
Սիրիայում դեէսկալացիայի գոտում իրավիճակը գնահատվում է կայուն. Ռուսաստանը օրվա մեջ հրադադարի ռեժիմի խախտման ութ դեպք է արձանագրել, Թուրքիան՝ չորս դեպք: Այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Դեէսկալացիայի գոտիներում իրավիճակը կայուն է գնահատվում: Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանության հարցով ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովը մեկ օրվա ընթացքում Ռուսական մասում կրակոցների ութ դեպք է արձանագրել. երկուսը՝ Լաթաքիայում, երեքը՝ Դամասկոսում, մեկական՝ Հոմսում, Հալեպում և Դերայում: Թուրքական մասում արձանագրվել է չորս խախտում, երկուական՝ Հալեպում և Դերայում», - նշվում է տեղեկատվության մեջ:
Մեծ մասը անկանոն կրակոցներ են, որնք արձակվել են «Ջեբհատ ալ Նուսրայի» և «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) գորհայինների կողմից վերահսկվող սպառազինություններից: