27/05/2017 18:40
Իրաքցի զինվորականները գրոհել են Մոսուլում ԻՊ-ի վերջին թաքստոցները
Իրաքցի զինվորականները մայիսի 27-ին հայտնել են, որ մուսուլմանների սուրբ ամիս Ռամադանի առաջին օրը գրոհ են սկսել Մոսուլի արևմուտքում ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող թաղամասերի ուղղությամբ, փոխանցում է РИА Новости-ն:
Խոսքը, մասնավորապես, Տիգրիս գետի աջ ափի տարածքների մասին է, նշել է ազատագրման գործողության հրամանատար Աբդել-Ամիրա Յարալուն:
Նրա Խոսքով՝ զորքը հարձակվել է Շիֆա թաղամասի և հանրապետական հիվանդանոցի վրա, դաշնային ոստիկանությունը գրոհել է Զանջիլի թաղամասը, իսկ հակաահաբեկչական ստորաբաժանումները գործողություն են իրականացնում Սախա թաղամասում: