27/05/2017 18:00
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում մաքրվել է նաև Հրազդանի կիրճը
Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Հրազդանի կիրճում ևս իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին բաժանվել են աղբահավաք պարկեր, ձեռնոցներ, բահեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Առավել դժվարամատչելի հատվածների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա: Աշխատանքների արդյունքում կիրճը մաքրվել և բերվել է պատշաճ տեսքի: