27/05/2017 10:39
Հունիսի 1-ին Ազգային ժողովում ուրախ է լինելու
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ, խորհրդարանի այգում տեղի կունենա ուրախ միջոցառում։
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին բոլորին սիրով հրավիրում են Ազգային ժողովի այգի։