27/05/2017 11:32
Սպիտակ տուն. Թրամփը մտադիր է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ վարչակազմը ներկայիս պայմաններում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և անգամ կարող է դրանք ավելի խստացնել, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մենք չենք մեղմացնում պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Մենք, հնարավոր է, կուսումնասիրենք խստացումները (պատժամիջոցների)», - ասել է նա:
Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է պահպանել պատժամիջոցները: «Նախագահը հստակ հասկացրեց, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասնել պատժամիջոցների վերացմանը», - ավելացրել է նա: