27/05/2017 15:26
Քուշներն առաջարկել է Կիսլյակին կիրառել Մոսկվայի հետ Թրամփի շփումների պաշտպանված ալիք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները անցած տարվա վերջին Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին հարց է ուղղել դիվանագիտական կապի պաշտպանված ալիքի կիրառման հնարավորության վերաբերալ, որպեսզի ԱՄՆ նախագահի շրջապատը կարողանա կապեր պահպանել Մոսկվայի հետ՝ առանց ամերիկյան հատուկծառայությունների կողմից գաղտնալսվելու մտավախության։
Նման հրապարակմամբ է հանդես եկել The Washington Post-ը, փոխանցում է ТАСС-ը:
Նյութը պատրաստվել է ԱՄՆ հատուկ ծառայություններից գաղտնի տվյալների արտահոսքի նոր խմբաքանակի հիման վրա։
Հրապարակումից երևում է, որ Քուշները, ով ներկայում հանդիսանում է Թրամփի ավագ խորհրդականը, առաջարկել է Կիսլյակին ստեղծել ՌԴ իշխանությունների և Թրամփի անցումային թիմի միջև պաշտպանված ալիք։ Այդ առաջարկն արվել է դեկտեմբերի 1-ին կամ 2-ին, Նյու Յորքում՝ Կիսլյակի հետ Քուշների հանդիպմանը, որը տեղի է ունեցել մինչ Թրամփի երդմնակալությունը (հունվարի 20)։