27/05/2017 17:48
Չինաստանում շենքի փլուզման հետևանքով վեց մարդ է մահացել
Չինաստանի Ցզինան քաղաքում կառուցվող շենքի փլուզման հետևանքով վեց մարդ է մահացել, ևս չորսը՝ վիրավորվել, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Բոլոր զոհերն ու տուժածները բանվորներ են եղել, ովքեր շենքի երկրորդ հարկի հատակի վրա են աշխատել:
Տուժածները հասցվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նախնական տվյալներով՝ շենքի շինարարությունն ապօրինի է իրականացվել, շինարարության պատասխանատուները ձերբակալվել են: