28/05/2017 13:04
Դեռ շուտ է խոսել կադրային փոփոխությունների մասին. Դավիթ Հարությունյան
Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը դեռ վաղ է համարում խոսել նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին։
«Դեռ շուտ է խոսել այդ մասին», - այսօր Սարդարապատի հուշահամալիրում ճեպազրույցում հայտարարեց Դավիթ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է ոլորտում առաջնահերթություններին, նորանշանակ նախարարն ասաց, որ կարող է դրանք առանձնացնել, բայց ասյ պահին չի ցանկանում։
«Մի քանի օրից կխոսենք այդ մասին։ Այժմ լռության ուխտ ունեմ», - ասաց նա։
Այդուհանդերձ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է լինելու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնի հետ, Հարությունյանը պատասխանեց, որ նման պաշտոն այլևս չի լինելու։
Դիտարկմանը, թե այդ պաշտոնը հենց Հարությունյանի համար էր ստեղծվել, նախարարը պատասխանեց. «Մինչ իմ՝ այնտեղ աշխատելը, այլ պաշտոնյաներ ևս եղել են այդ պաշտոնում»։