28/05/2017 11:21
Իմ աշխատանքով եմ վստահ՝ պահելու եմ մարզպետի պորտֆելը. Աշոտ Ղահրամանյան
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կշարունակի պաշտոնավարել։
«Շարունակելու եմ պաշտոնավարել, պահելու եմ մարզպետի պորտֆելը, իմ աշխատանքով եմ վստահ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք գործադիրում են իրեն վստահեցրել, որ պաշտոնավարելու է, մարզպետը պատասխանեց. «Ո՚չ, քննարկումներ չեն եղել»։
Նա զարմացավ դիտարկումից, թե մարզում գյուղացիները դժգոհ են մարզպետի աշխատանքից, հատկապես, մթերումների հետ կապված բազմաթիվ ակցիաներ են լինում։
«Վարունգի արժեքը իջել էր, դրա համար էին մարդիկ բողոքում։ Մթերումները մասնավոր ընկերությունների հետ կապված հարցեր են», - ասաց մարզպետը։