28/05/2017 19:22
Նախագահը պարգևատրել է Ռուբեն Գևորգյանին և Գագիկ Սարուխանյանին
Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուբեն Գևորգյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վանաձորի «Սարտիս-Գլորիա» ձեռնարկության համահիմնադիր Գագիկ Սամսոնի Սարուխանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: