28/05/2017 11:57
Մի ընգեք մուտիլովչիկների հետևից. Սեյրան Սարոյանը արձագանքել է Արամ Զավենիչին
ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը այսօր Սարդարապատ հուշահամալիրում արձագանքել է «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանի հայտարարությանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ից հետո չի մնալու իր պաշտոնում։
«Տո իրանց ի՞նչ գործն ա։ Ջուր ա, պղտորում են էլի», - հայտարարեց Սարոյանը։
Հարցին, թե իր կարծիքով վարչապետ Կարեն Կարապետյանը կմնա՞ իր պաշտոնին, Սարոյանը պատասխանեց. «Տո խի՞ չպիտի մնա, է, էդ մարդու տղեն աշխատում ա, թող աշխատի։ Սաղին դարդուցավ ա եղել։ Նախագան չասա՞ց՝ էս մարդն ա վարչապետ, էլ ի՞նչ եք ուզում»։
Դիտարկմանը, թե մտավախություն կա, որ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, Սարոյանը արձագանքեց. «Էլ ինչի՞ ես վախում, ի՞նչ կա ըտեղ վախենալու։ Սերժ Սարգսյանը 100 տարի ա նախագա ա, չես վախում, վարչապետ ըլնելո՞ւց ես վախում։ Հանգիստ եղեք, ղեկավարությունը կորոշի՝ ով որտեղ աշխատի։ Մի՚ վախեք։ Նորմալ էթում ա սաղ, մի ընգեք մուտիլովչիկների հետևից»։