28/05/2017 09:52
Մենք հիշում և գնահատում ենք մեր նախնիների սխրանքը. Տարոն Մարգարյան
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը.
«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության օրվա առթիվ:
Մենք հիշում և գնահատում ենք մեր նախնիների սխրանքը, փառքի ու պատվի արժանացնում հերոս ժամանակակիցներին` գիտակցելով, որ նրանց շնորհիվ այսօր ունենք ազգերի ընտանիքում ուրույն կերպարով ներկայացող երկիր, որի հաջողություններից, անշուշտ, կախված է նաև աշխարհասփյուռ հայության ապագան:
Մաղթում եմ, որ արժանապատվորեն շարունակենք մեր բոլոր նախնիների շնորհակալ գործը՝ շենացնելով ու զարգացնելով մեզ ժառանգված երկիրը, և մեր ստեղծագործ աշխատանքով Հայաստանը դարձնենք ավելի հզոր ու բարեկեցիկ»։