28/05/2017 09:54
Կոտայքում և Արագածոտնում կարկուտ է տեղացել. ճշտելու են հասցված վնասի չափը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության մի շարք բնակավայրերում կարկուտ է տեղացել: Մասնավորապես, մայիսի 27-ին՝ ժամը 19:30-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:20-ի սահմաններում Կոտաքի մարզի Ջրառատավան գյուղում տեղացել է կարկուտ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին: Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասների չափը որոշելու համար:
Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ից մինչև 18:40-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացել է կարկուտ: Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է փոխմարզպետին: Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափը պարզելու համար: