29/05/2017 12:30
Կաննում իրանական «Պատվի մարդը» ֆիլմն արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակի
Կաննի կինոփառատոնի նշանակությամբ երկրորդ մրցանակին՝ «Հատուկ հայացք», արժանացել է իրանցի ռեժիսոր Մուհամեդ Ռասուլոֆի «Պատվի մարդը» ֆիլմը, փոխանցում է РИА Новости-ն:
Մրցույթին մասնակցել է 18 ֆիլմ:
Հատուկ մրցանակի է արժանացել ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Մատյե Ամալրիկը «Բարբարա» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ժասմին Տրինկան «Fortunata» ֆիլմի համար:
Լավագույն ռեժիսորի մրցանակը վերցրել է ամերիկացի Թեյլոր Շերիդանը «Քամոտ գետը» ֆիլմի համար: Ժյուրիի մրցանակը շնորհվել է մեքսիկացի ռեժիսոր Միշել Ֆրանկոյին «Ապրիլի դուստրերը» ֆիլմի համար: