29/05/2017 12:06
Կառավարությունում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Վահե Ստեփանյանը
Կառավարությունում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Վահե Ստեփանյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես կդրվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա։
Նշենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Հարությունյանը, սակայն նա օրեր առաջ ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար։