29/05/2017 13:31
Վախճանվել է Հունաստանի նախկին վարչապետ Կոստանտինոս Միցոտակիսը
99 տարեկանում վախճանվել է Հունաստանի նախկին վարչապետ Կոստանտինոս Միցոտակիսը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters-ին:
Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միցոտակիսը կյանքից հեռանալիս «շրջապատված է եղել մարդկանցով, ում սիրել է և ովքեր իրեն են սիրել»:
Միցոտակիսը երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1990-1993 թվականներին: Նա Կիրիակոս Միցոտակիսի հայրն է, ով 2016 թվականին դարձել էր Հունաստանի խոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը: