29/05/2017 11:31
Ճապոնիան ու ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային զսպելու միջոցառումներ կձեռնարկեն
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն ու Վաշինգտոնը միասին կձեռնարկեն կոնկրետ քայլեր՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի հերթական սադրիչ գործողություններին, փոխանցում է РИА Новости-ն:
«Հյուսիսային Կորեան անտեսում է միջազգային հանրության բազմաթիվ նախազգուշացումները՝ շարունակելով սադրիչ գործողությունները։ Դա անթույլատրելի է։ Ինչպես և ասվել է G7-ի գագաթաժողովում, Հյուսիսային Կորեայի խնդիրն աշխարհում կարևորագույններից մեկն է։ Հյուսիսային Կորեային զսպելու համար մենք ԱՄՆ-ի հետ համատեղ կձեռնարկենք կոնկրետ քայլեր։ Միջազգային հանրության հետ փոխգործակցությամբ կանենք ամեն բան՝ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար», - նշել է Աբեն։