29/05/2017 10:10
Մանչեսթերում ահաբեկչության գործով ձերբակալվել է 15-րդ կասկածյալը՝ քիմիկոս-ուսանող
Բրիտանական Daily Mail թերթը հայտնում է, որ մայիսի 28-ին Մանչեսթերի գործով ձերբակալվածների շարքում կա քիմիկոս-ուսանող, փոխանցում է Gazeta.ru-ն:
Թերթի տվյալով՝ նա 20-ամյա Մուհամմեդ Վերֆալին է: Երիտասարդին ձերբակալել են շաբաթ առավոտյան՝ մի քանի ժամ առաջ այն բանից, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նվազեցրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ «կրիտիկականից» «լուրջ» աստիճանի։
Նրա հետ միասին ձերբակալվել է նաև 22-ամյա Յախյան: Նա Մուհամմեդի եղբայրն է:
15 ձերբակալվածներից 2-ը ազատ են արձակվել, մնացածը գտնվում են կալանքի տակ՝ հետագա հարցաքննության համար։