29/05/2017 12:37
Մանչեսթերում ահաբեկչության գործով ձերբակալվել է 16-րդ կասկածյալը
Մանչեսթերի ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա տղամարդու մայիսի 22-ի ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով, փոխանցում է Gazeta.ru-ն:
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ ոստիկանությունն այս գործով արդեն ձերբակալել է 16 մարդու: Ներկա պահին կալանավորված է 14 կասկածյալ:
Մանչսեթերում պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ին ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո: Զոհվել է 22 մարդ, 75-ը տուժել է: