Վարչական արդարադատության բովանդակության առնչությամբ բանավեճը շարունակվում է ավելի քան երկու դար. Հարցազրույց Ռաֆիկ Խանդանյանի հետ

29/05/2017 12:59

Վարչական արդարադատության բովանդակության առնչությամբ բանավեճը շարունակվում է ավելի քան երկու դար. Հարցազրույց Ռաֆիկ Խանդանյանի հետ


Aysor.am-ը զրուցել է Հայաստանի վարչական դատարանի դատավոր, Ռուս-Հայկական համալսարանի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի ավագ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռաֆիկ Խանդանյանի հետ:

- Պարոն Խանդանյան, Ձեր հոդվածներրում անդրադառնում եք գործադիր իշխանության գործունեության (վարչարարության) և դրա արդյունք հանդիսացող վարչական ակտերի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության հիմնախնդիրներին: Հանրամատչելի ձևով եթե նկարագրեք, ո՞րն է հիմնախնդրի Էությունը:

- Հայտնի է, որ դատական վերահսկողության ոլորտները բազմազան են. դատական վերահսկողություն է իրականացվում մինչդատական (նախաքննություն) օրինականության նկատմամբ, մեկ այլ դեպքում՝ դատական սահմանադրական վերահսկողություն է իրականացվում օրենքների սահմանադրականության նկատմամբ, իսկ մյուս դեպքում էլ՝ դատական վերահսկողություն է իրականացվում վարչական գործունեության (վարչարարության) և վարչական ակտերի օրինականության նկատմամբ: Պետք է նկատի առնել, որ բոլոր  դեպքերում էլ դատական վերահսկողության հիմնական առաքելությունը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն է:

- Դատական վերահսկողությունը դատական իշխանության առանձին գործառո՞ւյթ է, թե՞ արդարադատության շրջանակներում իրականացվող դատական գործունեություն:

- Իրավական դիտանկույնից հետաքրքիր հարց է, քանի որ թե՛ մասնագիտական գրականությունում, թե՛ իրավակիրառ պրակտիկայում նշված հարցի վերաբերյալ միանշանակ մոտեցում գոյություն չունի: Իմ ուսումնասիրած հետազոտությունների արդյունքում, ես հանգել եմ նրան, որ բացի արդարադատությունից, որն ըստ էության, դատական իշխանության  հիմնական գործառույթն է, դատական վերահսկողությունն իր սոցիալ-իրավական նշանակությամբ ներկայումս, իմ կարծիքով, ձեռք է բերել համապարփակ իրավական նշանակություն և որի երկարատև և կայուն գործադրման շնորհիվ ձևավորվել են դատավարության առնվազն հետևյալ տեսակները. վարչական դատավարություն (արդարադատություն) և սահմանադրական վերահսկողություն (արդարադատություն): Ասեմ ավելին, առանց արդյունավետ դատական վերահսկողության (հատկապես  առանց վարչական և սահմանադրական արդարադատության) իրավական պետության կայացումն անհնար կլինի:

- Գործադիր իշխանության գործունեության (վարչարարության) վերջնական արդյունքի՝ վարչական ակտի մասին խոսենք, ո՞րն է դրա էությունը: Իրականում լրագրողական նյութերում էլ այն վերջնական մեկնաբանություն կարծես չի ունենում:

- Վարչական ակտը գործադիր իշխանության մարմինների գործունեության (վարչարարության) հիմնական և եզրափակիչ արդյունքն է,  որով իր տրամաբանական ավարտին է հասնում վարչական վարույթը: Մասնագիտական գրականության մեջ և իրավակիրառ պրակտիկայում օգտագործվում են տարբեր եզրույթներ՝ «կառավարման իրավական ակտ», «վարչաիրավական ակտ», «գործադիր իշխանության ակտ», «վարչական ակտ» և այլն: Իմ կարծիքով, առավել ընդունելի է «վարչական ակտ» եզրույթը, որը համահունչ է ազգային օրենսդրությանը, վարչական իրավունքի տեսությանը և մեր իրավակիրառ պրակտիկային:

Այս առումով, անհրաժեշտ է նշել, որ վարչական ակտի սահմանումը տրված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ որի «վարչական  ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կան այլ անհատական ակտ է, որը վարչական մարմինը  ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով»:

- Կարո՞ղ ենք ասել, որ հենց այդ սահմանումով ավարտվում է վարչական ակտի էությունը և բովանդակությունը:

- Իհարկե ոչ, ես միայն ներկայացրեցի վարչական ակտի մեկ-երկու ասպեկտները: Վարչական ակտը տարբերվում է նորմատիվ իրավական ակտից, ինչպես նաև այնպիսի գործողություններից և անգործությունից, որոնք անձանց համար առաջացնում  են փաստական ( ոչ իրավական ) հետևանքներ: Բացի դրանից, ի տարբերություն  նորմատիվ  իրավական ակտերի, վարչական ակտը կարգավորում է  միայն կոնկրետ հարաբերություններ և այդ պատճառով էլ ուղղված է  որոշակի անձի կամ որոշակի անհատական չափանիշներով առանձնացված որևէ խմբի:

- Այդ դեպքում վարչական ակտն ունի իր տարատեսակները և որոնք են դրանց առանձնահատկությունները:

- Նշած օրենքը հանգամանորեն կարգավորում է վարչական ակտերի տեսակների հարցը, որը խիստ գործնական նշանակություն ունի: Այսպես, կախված այն հանգամանքից, թե ինչպիսի հետևանքներ ունի վարչական ակտը տվյալ անձի կամ անձանց խմբի համար, վարչական ակտերը բաժանվում են երեք խմբի. բարենպաստ, միջամտող և զուգադրվող: Դրանց յուրաքանչյուրի բովանդակությունը բացահայտաված է օրենքում: Բացի դրանից, սահմանված են վարչական ակտի ձևերը, որոնք լինում են գրավոր, բանավոր և լուսային, ձայնային, ազդանշանային և այլն:

- Ինչու՞մն է արդարադատության էությունը, նրա սոցիալ-իրավական նշանակությունը:

- Կարևոր հարց է, եթե հաշվի առնենք, որ վարչական արդարադատության բովանդակության առնչությամբ բանավեճը շարունակվում է ավելի քան երկու դար: Ամենալայն առումով վարչական արդարադատությունն ընկալվում է որպես պետական կառավարության մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացման գործընթացում քաղաքացու և այդ մարմինների մինջև ծագած վեճերի քննության ընթացակարգ: Ի դեպ, մեր երկրում առաջիներից  մեկը՝ իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն է տեսականորեն հիմնավորել  վարչական արդարադատության ինստիտուտի անհարժեշտությունը ազգային իրավական համակարգում, և մեծ ներդրում ունի այդ ինստիտուտի կայացման և զարգացման գործընթացում:

Համաշխարհային իրավագիտության մեջ և իրավակիրառ պրակտիկայում նշված ինստիտուտի վերաբերյալ իրենց ծանրակշիռ խոսքն են ասել ֆրանսիացի և գերմանացի իրավագետները (XVIII-XIX դարերում) և համապատասխանաբար Ֆրանսիայում և Գերմանիայում դրվեցին վարչական արդարադատության հիմքերը: Նորաստեղծ բուրժուական պետական կառույցներում վարչական արդարադատությունը կոչված էր պաշտպանելու անձի իրավունքները և օրինական շահերը պետական իշխանության մարմինների ոտնձգություններից: Այս առումով, պատահական չէր, որ վարչական արդարադատության ինստիտուտի հիմքերը կառուցվում են իրավական պետության ձևավորմանը զուգընթաց:

- Ուրեմն կարելի է պնդել, որ վարչական արդարադատությունը դատական իշխանության անբաժան բաղադրիչն է և իրավական պետության կայացման անհրաժեշտ պայմաններից է:

- Դուք ճիշտ եք: Վարչական արդարադատությունը ներկայում անվերապահորեն առնչվում է դատական իշխանության հետ, ինչը համարվում է ժողովրդավարության և իրավական պետության կայացման անհրաժեշտ պայմաններից մեկը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության հուսալի երաշխիքներից  մեկը: Առանց վարանելու կարելի է պնդել, որ բացառապես դատական համակարգի միջոցով արդարադատության, այդ թվոմ վարչական արդարադատության իրականացումը մարդկային քաղաքակրթության իրավական մշակույթի անգնահատելի նվաճումներից է, ինչին հնարավոր է եղել հասնել երկարուձիգ դարերի և անդադար պայքարի միջոցով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա

Տվյալ բաժնի վերջին նյութերը