29/05/2017 11:09
Հնդկաստանում կայծակի հարվածից մոտ 20 մարդ է մահացել
Հնդկաստանի Բիհար նահանգում կայծակի հարվածից մոտ 20 մարդ է մահացել, փոխանցում է РИА Новости-ն:
Միջադեպերը տեղի են ունեցել նահանգի 8 շրջանում: Մինչդեռ Արևմտյան Չամպարան նահանգում փոթորկի պատճառով պատերի փլուզման հետևանքով ևս 5 մարդ է մահացել: Առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Արևելյան Չամպարան շրջանում, որտեղ 5 մարդ է մահացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ այստեղ քամու արագությունը եղել է 50-70 կմ/ժ: Ընդհանուր առմամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մահացածների թիվը հասել է 23-ի: