29/05/2017 12:15
Իսպանիայում հարբած բրիտանացին վրաերթի է ենթարկել անցորդներին
Իսպանիայում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել անցորդներին, որոնք զբոսնում էին հետիոտնի համար նախատեսված գոտում։ Դրանից հետո նա բախվել է մի քանի ավտոմեքենաների։ Ընդհանուր առմամբ, 7 մարդ է տուժել, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելովգ Europa Press-ին։
Միջադեպը տեղի է ունեցել Մարբելյայում (Մալագա նահանգ)։ Ավտոմեքենան, որում երկու բրիտանացի է եղել, կանգնեցրել են քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները, սակայն վարորդը չի ենթարկվել։ Իրավապահները սկսել են ավտոմեքենայով հետապնդել նրանց։ Հարբած վարորդի ավտոմեքենան հայտնվել է Պուերտո Բանուս հետիոտների համար նախատեսված փողոցում և վրաերթի ենթարկել երեք հետիոտնի, սակայն կանգ չի առել։ A-7 ավտոմայրուղում նա բախվել է մի քանի մեքենայի, որտեղ գտնվող 5 մարդ ևս տուժել է։
Ի վերջո քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել ավտոմեքենան, վարորդն ու ուղևորը ձերբակալված են։ Ձերբակալվել են նաև միջադեպին մասնակցություն ունենալու մեջ կասկածվող ևս 4 անձինք։