29/05/2017 09:46
Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
Մայիսի 29-ին, ժամը 01:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ոփյան փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:30-ին, մարվել՝ 01:32-ին:
Այրվել են «ՎԱԶ-21011» մակնիշի 34 QR 483 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: